29 12 2022

Հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին և զգում է բոլորիս աջակցության կարիքը․ Գառնիկ Դանիելյան

Հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին և զգում է բոլորիս աջակցության կարիքը․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանեիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դեկտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր գործընկերներ՝ Գեղամ Նազարյանի, Արմենուհի Կյուրեղյանի և Զեմֆիրա Միրզոևայի հետ այցելեցինք Բերդի տարածաշրջանի մի քանի առաջնային դիրքեր, շնորհավորեցինք զինվորականներին Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ։
Առաջնագծից վերադարձանք այն համոզմամբ, որ հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին և զգում է բոլորիս աջակցության կարիքը։
Հյուրընկալվեցինք նաև Տավուշի թեմի առաջնորդարանում, ստացանք Բագրատ Սրբազանի օրհնությունը։
Հ. Գ. Նկարներից մեկում 44-օրյա պատերազմի հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին նվիրված մատուռն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ