23 12 2022

Հուսով եմ Փաշինյանի շարասյան վրաերթի զոհ Սոնայի հորը չեք ասել բացահայտի աղջկադ սպանողին ու գնդակահարի նրան․ պատգամավոր



ՔՊ-ականներն Արցախի շրջափակումից 11 օր անց՝ իրենց քայլերն ու դրանց էֆեկտիվությունը ցույց տալու փոխարեն Դաշնակցությանն են մեղադրում 2013 թ ինչ որ սպանություն չբացահայտելու և հանցագործներին չպատժելու համար։ Այսպես է ԱԺ-ում իր ելույթն այսօր սկսել «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը՝ տարակուսանքով դիմելով իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությանը։ «Հերքի չի 4 տարի իշխանության եք ու ոչ մի առաջընթաց չկա  իրենց կողմից հիշատակված 2013-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով , որին մենք անընդհատ հետապնդում ենք, նաև Հրաչ Մուրադյանի ընտանիքի միակ խնամակալ որդուն՝ Գևորգ Մուրադյանին 3 ամիս ապօրինի զրկել են ազատությունից և հետն էլ  փորձել են եռամսյա հավաքներին հավաքագրել, սա խայտառակություն է։  Հուսով եմ չեք այցելել Նիկոլ  Փաշինյանի շարասյան վրաերթի զոհդարձած  Սոնայի հորը ու չեք ասել նրան բացահայտի աղջկադ սպանողին ու գնդակահարի նրան»,-ասել է  պատգամավորը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ