Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է հայտնվել: Այս մասին դեկտեմբերի 21-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:
«Ենթադրում եմ՝ Ադրբեջանը չէր սպասում նման արձագանքի: Մենք շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որոնք հասու են ՀՀ-ին և որոնք Հայաստանին չեն ներքաշի մեկ այլ պրոցեսի մեջ, շարունակել այս ուղղությամբ աշխատանքը»,- ասաց Սիմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը