13 12 2022

Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Կարծում եմ` Ադրբեջանի հետագա գործողություններն արդեն պարզ են: Շուշիի մոտ իրենց վարքագիծն ու դրան զուգահեռ տեղի ունեցող զարգացումները շատ խոսուն են: Ուստի թույլ տվեք որոշակի կանխատեսումներ անել թշնամու ապագա քայլերի մասին: Նախապես ասեմ, որ հուսադրող ոչ մի բան խոսքերիս մեջ չի լինլու: Եվ չէր էլ կարող լինել:

Եվ այսպես, ըստ հերթականության.

- Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը` հընթացս փորձելով առավելագույնս հեղինակազրկել ռուս խաղաղապահներին, հայերի շրջանում անվստահություն սերմանել վերջիններիս հանդեպ ու, որ ամենակարևորն է, քաղաքական օրակարգ բերել նոր խնդիրներ, որոնք հետագայում կծառայեցվեն Ադրբեջանի շահերին:

- Ադրբեջանը փորձելու է Արցախում իր իսկ կողմից ստեղծվող հումանիտար ճգնաժամին որոշակի լուծումներ տալ` այդկերպ ցույց տալով, որ Հայաստանը չէ այն երկիրը, որը պետք է զբաղվի արցախահայության խնդիրներով:

- Ադրբեջանն էլ ավելի է բարձրացնելու հայերի կողմից «ադրբեջանական ռեսուրսների» շահագործման հարցը` դրա դիմաց պահանջելով համապատասխան փոխհատուցում:

Ճնշման այսպիսի` համեմատաբար մեղմ միջոցներով հաջողության չհասնելու դեպքում Ադրբեջանն անցնելու է ավելի ագրեսիվ գործողությունների և, հնարավոր է, սկսի ռմբակոծել Արցախի հանքարդյունաբերական ձեռնարկություններն, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքը:

Բոլոր այս քայլերն արդեն ուրվագծվում են: Օրինակ, այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գործող բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դատական հայց է նախապատրաստում Կաշենի հանքը «թալանողների» դեմ: Պարզ է, որ այս գործընթացը շարունակական է լինելու: Թերևս նաև արդյունավետ, եթե Հայաստանում մենք շարւնակենք հանդուրժել դավաճանների այս իշխանությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ