Նախօրեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները եղել են Գեղարքունիքի մարզի մի շարք սահամանամերձ գյուղերում և տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին, մարդկանց խնդիրներին ու ապրելու պայմաններին:
Yerevan.Today-ի հետ զրույցում խմբակցության պատգամավորներից Գառնիկ Դանիելյանը նշեց, որ այցելության ընթացքում սեպտեմբերի 13-ից հետո ի հայտ եկած բազմաթիվ անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներ են արձանագրել, որոնք լուծելու համար, ինչպես գյուղացիներն են նշել՝ պետության կողմից որևէ աջակցություն չեն ստացել:
«Բազմաթիվ համայնքներում սեպտեմբերի 13-ից հետո զրկված են խմելու ջրից, ջրի ակնուքներն Արդրբեջանի վերահսկողության տակ են, և շատ այլ խնդիրներ կան, որոնք այդ գյուղերի համար օրհասական նշանակություն ունեն: Ամսի 13-ից հետո մարդիկ զրկվել են նաև իրենց անասուններին արոտավայր տանելուց, ձմեռվա խոտի պաշարներ հավաքելուց»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ լուրջ խնդիր է նաև ապաստարանների հարցը:
Գյուղացիները պատգամավորներին նաև ասել են, որ բազմաթիվ դիեր կան, որոնք մնացել են միջդիրքային տարածքներում և չեն կարողանում այնտեղից վերցնել իրենց երեխաների մարմինները պատշաճ հուղարկավորելու համար. «Մենք նաև այցելել ենք զոհվածների և անհետ կորածների ընտանիքներ, և իրենք նշում էին, որ որևէ քայլ չի անում պետությունը, որ հնարավորություն ունենան պատշաճ հուղարկավորել իրենց դիերը: Չնայած իրենք միջոցներ են ձեռնարկել, դրոն վարձել և կարողացել են ֆիքսել մարմինները, թե դրանք, որ հատվածներում են գտնվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը