03 12 2022

ՔՊ-ն ՀՀ քաղաքացուն ասաց՝ մենք ձեզ խաբել ենք, խաբում ենք, խաբելու ենք․ Անդրանիկ Թևանյան



«Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այն թեզի հետ, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ներառվի Ադրբեջանի կազմի մեջ: Այդ մասին բաց տեքստով հայտարարեց Ալիևը՝ Աստանայում, որևէ հակադարձում չստացավ, այդ մասին հայտարարեց Լավրովը»:

Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդաշարի եթերում ասել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ իշխանությունները բավարարում են թուրքադրբեջանական նախապայմանները՝ այն հաշվարկով, որ «կկարողանան փրկել իրենց կաշին»:

«Այս իշխանության գլխավոր հայեցակարգը հետևյալն է՝ պետք է ձերբազատվենք Ղարաբաղից, Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ կլինի խաղաղություն»,- ասել է պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ