02 12 2022

Փորձում են թշնամու բերանը տալ Արցախ աշխարհը. Գեղամ Մանուկյան



Հեռուստացույցից այն կողմ նստած մեր հայրենակիցներից շատերի համար դժվար է, ի վերջո, կողմնորոշվել, թե ինչ է ԱԺ դահլիճում կատարվում: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Իրականում այս տարաձայնությունը 1-ին, կամ 2-րդ տարին չէ, ինչպես Էդուարդ Աղաջանյանն է ասում՝ 30 տարի է: Հայաստանի ընդհանրապես քաղաքական մտքի երկու տարբեր ուղղությունների խնդիր է, որը շատ ավելի խորքային, հին նախապատմություն ունի: Իրկանում ինչ է քննարկվում այսօր դահլիճում. ասում են, որ ժողովուրդ, 30 տարի ոնց խոսել եք, օգտագործել եք Արցախի հանրապետություն, Արցախյան ազատամարտ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք, էդ ամեն ինչը սխալ է եղել, էդ ամեն ինչի պատճառով թշնամին հարձակվել է: Ամեն ինչ սխալ է եղել, եկեք ուրիշ ձևակերպումներ տանք, ուրիշ ձևակերպումներով թշնամու հետ խոսենք, ուրիշ տերմիններով խոսենք, որ ինքը չզգա որ մենք մտքի միծայրով մեր ժողովրդի մի հատվածի ինքնորոշման իրավունքն ուզում ենք պաշտպանել: Դրա համար տիկին Մարիա Կարապետյանը ձևակերպում տվեց՝ ազգը ժողովրդին տարբերենք, հայրենիքը՝ պետությունից: Սիրելի հայրենակից, ձեզ ասում են՝ էկեք ազգ չլինենք, լինենք ժողովուրդ, որը բաղկացած է հատիկ-հատիկ հպարտ քաղաքացիներից»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ