02 12 2022

ՔՊ պատգամավորները պետք է մինչև վերջ ազնիվ լինեն և ասեն՝ ինչու են դեմ այս նախագծին. Անդրանիկ Թևանյան



Ինչպես արդեն նշել էինք, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ընդդիմության նախագիծը: Մասնավորապես, քննարկվում էր  Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը պատասխանելու՝ ընդդիմության ներկայացրած առաջարկը։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ներկայացնելուց հետո ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ քննարկել են, բայց կան բովանդակային անհամաձայնություններ, ՔՊ-ն ձեռնպահ կքվեարկի նախագծին:

Եզրափակիչ ելույթի ժամանակ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց հարցի շուրջ երկու արմատական տարբերությունները և նշեց, որ Ղարաբաղը հանձնելով խաղաղություն չի լինելու, որովհետև այդպես կարելի է հանձնել նաև Երևանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ