02 12 2022

Պետք է պատասխանել Ադրբեջանին, թե չէ կստացվի, որ մեր լռությունը համաձայնության կամ վախի նշան է․ Թևանյան



Խորհրդարանականները քննարկում են՝  Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը պատասխանելու՝ ընդդիմության ներկայացրած առաջարկը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց․  

«Ադրբեջանի հայտարարության մեջ օգտագործվել են ձևակերպումներ, որոնք անընդունելի են մեզ համար։  Խեղաթյուրված է ղարաբաղյան հակամարտության էությունը, խեղաթյուրված են 44-օրյա պատերազմին բերող պատճառները, Ադրբեջանի վարքագիծը ներկայացվածէ  այլ  լույսի ներքո, Հայաստանի  վարքագիծը՝ բացասական լույսի ներքո, բնականաբար,  ներկայացվել են Հայաստանին պահանջներ, որոնք անընդունելի են  և դատապարտելի են  մեզ համար, օգտագործվել են ձևակերպումեր, որոնք ցույց են տալիս  ծավալապաշտական նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ  և ներկայացված են պահանջներ, որոնք ուլտիմատումային, շանտաժային բնույնյթի են։

Իրենք համարում են, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս չկա, այն լուծված է , մենք համարում ենք, որ դա այդպես չէ։  Իրենք օգտագործում են «Արևելյան Զանգեզուր» տերմինը , որն իրենց տեսակետից  ենթադրում է, որ կա նաև՝  «Արևմտյան Զանգեզուր»  և իրենք նույն «Արևմտյան Զանգեզուրի»  նկատմամբ ունեն հավակնություններ․ իրենք կրկին խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը մեզ համար անընդունելի է, այդ պահանջը չունի որևէ իրավական հիմք և դա  լեգիտիմ չէ։ Խոսում են խաղաղության գործընթացի մասին, բայց ամեն ինչ հռետորաբանություն է և  դրա շրջանակում վարում են իրենց քաղաքականույթունը ինչպես քարոզչական դաշտում,  այնպես էլ՝ պարբերաբար դիմելով զենքի օգնությանը։

 Մենք գտնումենք , որ Հայասանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով պատասխանել Ադրբեջանի այդ հայտարարությանը , պատասխանել՝  համարժեք կարգավիճակ ունեցող պետական կառույցի միջոցով ․ այսինք ՝ պատասխանել խորհրդարանի կողմից, հակառակ դեպքում կստացվի, որ մեր լռությունը դառնում է համաձայնությա նշան, հակառակ դեպքում՝ վախի նշան»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ