azatutyun.am-ը գրում է.
«Պաշտոնական Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, «Ազատությանը» փոխանցեց դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրի համաձայն, հարցը քննարկվելու է Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է այսօր Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում։
«Հաշվի առնելով փաստը, որ Հունգարիան անցած տարի աջակցել է 5 հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Հայաստանը քննարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը», - ասաց «Ազատության» դիվանագիտական աղբյուրը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը