28 11 2022

Հատուկ ընդգծեմ, դաժան ծեծը տեղի է ունեցել նիկոլի համար անվտանգ ճանապարհ բացելու շրջանակներում․ Գեղամ Նազարյան

Հատուկ ընդգծեմ, դաժան ծեծը տեղի է ունեցել նիկոլի համար անվտանգ ճանապարհ բացելու շրջանակներում․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լոռու մարզում պարեկները, որոնք շատ ավելի են վաստակում, քան սահման պահող զինվորականները, նախ վիրավորել են, կոպտել, ապա դաժան ծեծի ենթարկել երկու եղբայրների եւ նրանցից մեկի 17 տարեկան որդուն, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Ընդ որում, տուժողների վկայությամբ ծեծին մասնակցել են ոհմակով` մոտ քսան հոգով։
Հատուկ ընդգծեմ, դաժան ծեծը տեղի է ունեցել նիկոլի համար անվտանգ ճանապարհ բացելու շրջանակներում։
Հիշեցնեմ նաեւ, որ նիկոլի ավտոշարասյունը, բառիս բուն իմաստով, ամիսներ առաջ Երեւանի կենտրոնում սպանեց մի հղի կնոջ` Սոնա Մնացականյանին։
Հիմա հարց` ո՞ւր են, որտե՞ղ են քաղակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանները, միջազգային տարատեսակ կառույցները, որոնք անդադար աղմկում, բողոքում, պահանջում էին, երբ մի պուրակում ծառ էին կտրում կամ կրպակ տեղադրում, գունավորված մազերով մի կնոջ պարզապես հրավիրում ոստիկանություն...
Ո՞ւր եք, որ կամ ո՞ւմ ծակն եք մտել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ