25 11 2022

Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների աջակցմանը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։


«Ֆրանսիան լիովին հավատարիմ է Բրյուսելի, Պրահայի և Վաշինգտոնի հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով լրատվական գործակալության հարցին այն մասին, արդյո՞ք Ֆրանսիան մտադիր է Ալիևի ու Փաշինյանի միջև Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպման առաջարկ անել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ