24 11 2022

ՀԱՊԿ-ը միշտ բաց է շահագրգիռ կողմերի համար․ Զախարովա

ՀԱՊԿ-ը միշտ բաց է շահագրգիռ կողմերի համար․ Զախարովա

ՀԱՊԿ-ը միշտ բաց է շահագրգիռ կողմերի, միջազգային կառույցների հետ համագործակցության համար: Կազմակերպությունը միշտ պատրաստ է երկխոսության իրավահավասարության և հարգանքի հիման վրա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնհայտորեն կան մի շարք ոլորտներ, որտեղ նման համագործակցությունը փոխօգտակար կլիներ։ Խոսքն առաջին հերթին միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելն է, ներառյալ՝ միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տեղեկատվական անվտանգությունը։ Կան նաև ոչ պակաս կարևոր ոլորտներ, որտեղ ջանքերի պրակտիկ միավորումը չափազանց պահանջված կլիներ Եվրասիական տարածքում խաղաղության, անվտանգության ապահովման տեսանկյունից», - ասել է նա։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ առաջնահերթ գործընկերների թվում ՀԱՊԿ-ն տեսնում է ԱՊՀ-ի երկրները և Շանհայի համագործակցության կազմակերպությունը:

Դիվանագետը նշել է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կազմակերպության անդամ երկրները ստորագրել են որոշում ԱՊՀ երկրների և ՇՀԿ-ի հետ համագործակցելու մտադրության վերաբերյալ, ինչը խթան կհանդիսանա տվյալ կազմակերպությունների միջև պրակտիկ համագործակցություն հաստատելու համար: Զախարովան հայտնել է նաև ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ