23 11 2022

ՔՊ-ն ռիսկ կանի՞ միանալ Ադրբեջանի խորհրդարանին պատասխանող հայտարարությանը․ Zham.am

ՔՊ-ն ռիսկ կանի՞ միանալ Ադրբեջանի խորհրդարանին պատասխանող հայտարարությանը․ Zham.am

Zham.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը 2020–ի սեպտեմբերի 25–ին խոստացել էր Ալիևին պատասխանել ու ասել այնպիսի բաներ, որից հետո Ադրբեջանում ներքին խժդժություններ պետք է առաջանային։ Բայց նրա հարցազրույցը Հ1–ին սեպտեմբերի 26–ին եթեր չգնաց․սեպտեմբերի 27–ին էլ սկսեց պատերազմը։

Պատերազմից հետո Ալիևը բազմիցս վիրավորանքներ ու նույնիսկ հայհոյանքներ է տեղացել Նիկոլի հասցեին, բայց Նիկոլը ծպտուն չի հանել։ Ավելին՝ Նիկոլը ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին՝ չի օգտագործում «Արցախի հանրապետություն» ձևակերպումը, չի միանում ընդդիմության նախաձեռնած «Շուշիի հռչակագրի» դեմ բերվող հայտարարությանը, Արցախ չի մեկնում, քարոզում է Ադրբեջանի օգտին՝ պարբերաբար հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ», չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին և այլն։

Նիկոլը Պրահայում համաձայնել է Ալիևի այն տեսակետին, ըստ որի՝ Ղարաբաղի հարցը փակված է, այն Ադրբեջանի մաս է և ղարաբաղցիների հետ Բաքուն կշփվի Ադրբեջան ներքին օրենսդրության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանն Աստանայում Ալիևի այս խոսքերն էլ լուռ համաձայնությամբ ընդունեց։

Փաշինյանը լռության է մատնել նաև օրերս Ադրբեջանի խորհրդարանի կողմից 44–օրյա պատերազմին վերաբերող հայտարարությանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» լուռ է։ Ադրբեջանի խորհրդարանին պատասխանելու գործընթաց է նախաձեռնել խորհրդարանական ընդդիմությունը։ Հիմնական զեկուցող է լինելու Անդրանիկ Թևանյանը, ով նաև «Շուշիի հռչակագրին» անդրադարձող բանաձևի հեղինակն էր։

Ռիսկ կանի՞ Նիկոլ Փաշինյանը պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի՝ հակահայկական, իրականությունը խեղաթյուրող ու ՀՀ–ի հետ շանտաժի լեզվով խոսող հայտարարությանը, թե՞ իրեն կպահի «Շուշիի հռչակագրի» դեմ ընդդիմության բերած հայտարարության ընդունման սցենարով, այսինքն՝ կփորձի չնեղացնել Ալիևին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ