17 11 2022

ՀՀ իշխանությունների հայտարարությունները շատ հակասական են. Ալիև

ՀՀ իշխանությունների հայտարարությունները շատ հակասական են. Ալիև

Մենք պետք է ունենանք երկու ճանապարհ ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, այդ թվում Ադրբեջանում՝ Ղարաբաղում, հայ փոքրամասնության հետ կապված հարցեր՝ իրավունքների և անվտանգության տեսանկյունից"։  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Երեկ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։  Մենք խոսեցինք նաև այդ մասին։  Մենք հստակ հասկանում ենք, որ պետք է երկու ճանապարհ լինի, դրանք չպետք է խառնվեն իրար։  Սակայն Հայաստանի հայտարարությունները շատ հակասական են։  Նրանք ասում են, որ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Նրանք ոչ միայն ասում են դա, այլև ստորագրում են դրա տակ Պրահայում և Սոչիում։  Դա նշանակում է մեր ամբողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ նրանք ցանկանում են խաղաղության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայ փոքրամասնությանը վերաբերող հարցեր։  Դա չի լինի»,- շեշտել է Ալիևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ