17 11 2022

Եթե կա խնդիր, մի ձևով պետք է լուծվի, չէ՞. փոխարտգործնախարարը՝ ՀՀ-ի՝ Արցախից հրաժարվելու մասին 



Բազմիցս նշվել է, որ մենք բանակցում ենք, խնդիրը մի քանի ուղղություն ունի, խոսքը գնում է թե խաղաղության պայմանագրի, թե մեր սահմանների սահմանազատման, թե ճանապարհային ուղիների բացման, նաև Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և անվտանգության ապահովման մասին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննսյանը:

Դիտարկմանը, որ մարդկանց անվտանգության մասին է խոսվում, բայց Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մնացել, փոխարտգործնախարարը նշեց. «Իսկ չե՞ք կարծում, որ մարդու իրավունքների, անվտանգության մասն է նաև ձեր նշած հանգամանքները: Իրավիճակի փոփոխություն է, եթե ասում եք նախկինում բանակցվել է այս կամ այն տարբերակը, իսկ նախկինում երբ է եղել, որ Հայաստանը ենթարկվի ռազմական հարձակման, ներխուժեն Ջերմուկ, Սոթք և այլ տարածքներ»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ