14 11 2022

Պաթոլոգիկ սուտասան, անգրագետ. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին



Պաթոլոգիկ սուտասան, անգրագետ, ադրբեջանական թեզերը հայ ժողովրդին հրամցնող. երեք ձևակերպում կարող եմ տալ: Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին:

«Այն բոլոր հիմնավորումները, որ տվել է, միայն Ադրբեջանն է օգտագործում: Օրերս մեր ընկերներից մեկն ասում էր, որ գոնե «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների երկու օր առաջ կազմակերպած մեծ հանրային քննարկումը տեսներ, որտեղ միջազգային իրավունքի մասնագետներն ամբողջ բանակցային պրոցեսը, Արցախի ինքնորոշման իրավունքը հիմնավորում էին, գոնե դրանից օգտվեր, ոչ թե Ալիևի խոսույթից, Ադրբեջանի հիմնավորումներից: 

Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել Արցախի բանակցային պրոցեսը. երկու անգամ Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի երկուսին, մի տարի Փաշինյանը ստատուս էր գրել, որ Լեռնային Ղարաբաղն անկախացավ խորհրդային միությունից, ու բոլորն ասում էին՝ հո դու անգրագետ չես, Խորհրդային միությունից չի անկախացել: Երկրորդ տարին գրեց, թե Լեռնային Ղարաբաղն անկախացավ Խորհրդային Ադրբեջանից, որն էլի սխալ էր: Այսինքն ինքը մինչև հիմա չի հասկացել բանակցային պրոցեսի իմաստը և հիմա բառախաղերով փորձում է հայ ժողովրդին հրամցնել, որ ինքը Արցախի հարցից ձեռքերը լվացել է, և այն պատկերացնում է Ադրբեջանի կազմում»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ