05 11 2022

ՔՊ-ն ծայրից ծայր կեղծիքի վրա է. Կարեն Քոչարյան․ News.am

ՔՊ-ն ծայրից ծայր կեղծիքի վրա է. Կարեն Քոչարյան․ News.am

Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքներ են բացահայտվել մի քանի բանի մասին է վկայում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Նախ, իշխող քաղաքական ուժը ի սկզբանե կեղծիքի վրա է, ինչ խոստացել են, առաջին օրվանից խաբել են: Խաբել են, խաբում են, հիմա սկսել են իրենք իրենց խաբել: Երկրորդը, իրենք դարձել են դասական իշխանական կուսակցություն, կա կլանայնություն, եւ տարբեր կլանների մեջ բավականին լուրջ պայքար է գնում տարբեր ռեսուրսների համար՝ վարչական, ֆինանսական եւ այլն»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանը հավելեց, որ իր համար դա նորություն չէ. «Այնպես չէ, որ այս ընտրության արդյունքներով ես պետք է համոզվեի, որ իրենք կարող են անել կեղծիքներ: Մի քաղաքական ուժ, որ իշխանության գալու օրվանից մինչ օրս խաբել է, սկսած նրանից, որ 44 օր խաբում էին, թե հաղթում ենք, վերջացրած իրենց իսկ ընտրողներին հայտարարելով, թե բոլորին ծեփելու ենք պատերին, ամեն ինչը խաբել են: Այս քաղաքական ուժը ծայրից ծայր կեղծիքի վրա է: Իրենք կարող են կեղծել եւ ՏԻՄ ընտրություններում, եւ համապետական ընտրություններում, մի վայրկյան անգամ չեմ կասկածում»,-ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ վարչության նախագահ առաջին անգամ ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, արդյոք դա վկայում է նրա մասին, որ չի վստահում իր կուսակիցներին, Կարեն Քոչարյանն ասաց. «Խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին կամ մեկ ուրիին չի վստահում, խնդիրն այն է, որ ինքն էլ ոչ մեկին չի վստահում»:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել են: Դրանից հետո ՔՊ վարչության ընտրության արդյունքների վերահաշբվարկ արվեց, որի արդյունքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դուրս մնացին վարչությունից, իսկ վարչության անդամ դարձան Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ