01 11 2022

Իսկ ձեզ համար կրակոցը նորմալ բան չի՞ դարձել. Քերոբյան



Հիմա մենք պետք է բոլորս ապրենք՝ հաշվի առնելով այս նոր նորմալ իրավիճակը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Իհարկե, կառավարությունը, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի անվտանգային միջավայրը ամեն օր բարելավվի, բայց նաև պետք է նկատի ունենալ, որ մենք ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ ամեն օր կարող է ինչ որ բան տեղի ուենալ»:

Հարցին՝ ամենօրյա կրակոցը ձեզ համար դարձել է նորմալ բան, Քերոբյանը պատասխանեց. «Իսկ ձեզ համար չի՞ դարձել նորմալ բան: Կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, և էդ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով և եթե էդ կրակոցը պետք է չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք էնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և օրեցօր դարձնենք մեր երկիրն ավելի ապահով: Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, բայց կարող է վաղը ես լինեմ զոհեը, և ես պատրաստ եմ դրան»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ