24  01  2017

Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրը նշանավորվեց ՀՀԿ-ից դուրս գալով

Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրը նշանավորվեց ՀՀԿ-ից դուրս գալով

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Մամուլի տեղեկությունները նա հաստատել է՝ ասելով, որ այդ մասին կհայտարարի հունվարի 25-ին: Ասել է նաև, որ կմնա քաղաքականության մեջ:

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց 2016 թվականի սեպտեմբերի 8-ին՝ կառավարության նիստի ավարտին, որից հետո սկսեց քաղաքական դաշտում չերևալ:

Հովիկ Աբրահամյանը  1995 թվականին ընտրվել է ՀՀ-ի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Արտաշատի քաղաքապետ։ 1998 թվականին նշանակվել է Արարատի մարզապետ։

2000 թվականին նշանակվել է քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։

2000-2008 թթ. Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թ.-ներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ 2008 թ.-ի ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ  Նախագահի աշխատակազմի ղեկավար։

2008թ. սեպտեմբերին, Տիգրան Թորոսյանի հրաժարականից հետո, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանն ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ, հրաժարական տվել 2011թ. նոյեմբերին: 2012թ. մայիսի 31-ին կրկին ընտրվել է ԱԺ նախագահ:

2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետ, 2016-ի սեպտեմբերին՝ ազատվել աշխատանքից: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ