27 10 2022

Պուտինը վաղը կմասնակցի ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը․ Պեսկով

Պուտինը վաղը կմասնակցի ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել  ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այո, պլանավորում է»,- ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նստաշրջանին կմասնակցի Ռուսաստանի նախագահը:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդվում է կազմակերպության թելեգրամյան ալիքում։

Նստաշրջանի ընթացքում  նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշախատանքի արդյունքները ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելուն ուղղված  համատեղ միջոցառումները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ