Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին՝ մինչ այս պահը ունե՞նք որևէ պաշտոնական արձագանք ՀԱՊԿ-ից և ի՞նչ ակնկալիքներ ունենք:
«ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան, տեղում դիտարկել և գնահատել է իրավիճակը։ Հիմա մենք առաջիկայում նախաձեռնում ենք ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը