25 10 2022

Բռնապետիկը արգելում է Զատուլինի մուտքը, որ գրկաբաց ընդունի Կորոտչենկոյին․ Ավետիք Իշխանյան

Բռնապետիկը արգելում է Զատուլինի մուտքը, որ գրկաբաց ընդունի Կորոտչենկոյին․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Այսպիսով բռնապետիկի հրամանով արգելվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կ․ Զատուլինի մուտքը Հայաստան։ Ի դեպ, Զատուլինը Ռուսաստանի այն, կարելի է ասել ընդգծված քաղաքական գործիչներից է, ովքեր բացահայտ համակրանք են տածում Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ։ Պարոն Զատուլինն իր հրապարակային ելույթներում մշտապես խուսում է հօգուտ Արցախի անկախության , թունդ հակադարձելով ադրբեջանամետ գործիչ Ի․ Կորոտչենկոյին։

Այո՛, նա նաև քննադատում է այսօրվա Հայաստանի թուրքամետ իշխանությանը, բայց երբեք չի անցնում կոռեկտության սահմանները։ Կ․ Զատուլինն արժանանում է նույն վերաբերմունքին, ինչ սփյուռքահայ Մուրադ Փափազյանն ու այլ  գործիչներ։ Եթե Հայաստանում  քննադատողներին բռնապետիկի հրահանգով քր․ մեղադրանքներ են թխվում, կալանավորվում, ապա արտերկրի գործիչներին արգելվում է Հայաստան մուտք գործել։ Իսկ Հայաստան ազատորեն այցելում են ադրբեջանցիներ, թուրքեր, այստեղ անշարժ գույք ձեռքբերում, ծաղրում մեզ Ցեղասպանության հուշարձանում, Հայաստանը համարում շուտով իրենց հայրենիք։ Բռնապետիկը հայտարարում է, որ ցանկացած ժամանակ ադրբեջանական մեքենաները կարող են հատել Հայաստանի սահմանները։

Բռնապետիկը Թուրքիային է հանձնում քուրդ ապստամբներին, ձեռք սեղմում  և քծնում  Հայաստանը հոշոտելու պատրաստ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին, մարդասպանին հանձնած Հունգարիայի վարչապետին։ Բռնապետիկը արգելում է Զատուլինի մուտքը, որ գրկաբաց ընդունի Կորոտչենկոյին։
Սա դավաճանական հերթական դրսևորումն է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ