24 10 2022

2014-2015 թվականներին ադրբեջանցիներն էին խաղաղություն մուրում. Գեղամ Մանուկյան



ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեվորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելեել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ:

Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ անվտանգություն, բանակ, Արցախ:

Բնակիչների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը նշեց. 

«Երբ իշխանությունն ասում է՝ խաղաղություն, ամենալավը հիշում եմ դեռ 2014-15 թվականն էր, որ ադրբեջանական գյուղերն այս կողմերում սպիտակ դրոշ էին բարձրացնում, խաղաղությունն իրենք էին մուրում: Վերջում բերեցին, հասցրեցին այս օրվան ու իրականում այն խաղաղությունը, որ ասում են, որևէ կապ չունի խաղաղության հետ: Այդ խաղաղությունը, որ ասում են, էլի անվտանգ Հայաստան չի լինելու, խաղաղություն անվան ատկ էլի թշնամին շարունակելու է նույն կերպ գնդակոծել, զոհեր պատճառել ու Հայաստանի տարածքից օկուպացնել»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ