«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրում է․
«Մարդասիրությունը բարձրագույն արժեք է: Նման կարողություն ունենալը` առաքինության դրսևորում: Բայց ԴԱՀԻՃԻ ու քեզ ՑԵՂԱՍՊԱՆՈՂԻ նկատմամբ «մարդասիրություն» քարոզողներն ու դահիճներին հաճոյանալ փորձողները մարդասեր չեն, իրենք այդ դահճի գործիքներն են, վերջիններիս օրակարգի սպասարկուները:
Մեկ ամիս է անցել ՀՀ ինքնիշքան տարածքի` թշնամական ուժերի կողմից ագրեսիայի ենթարկվելուց:
Մեկ ամիս է անցել մեր զինվորականների` միջնադարյան բարբարոսների, տմարդների կողմից` միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար բոլոր նորմերի կոպտագույն խախտմամբ, մեր սուվերեն տարածքում` մեր հողի վրա, կտտանքների ենթարկվելուց, մասնատվելուց ու գնդակահարվելուց:
Իսկ մեր երկրի ղեկը ստանձնած թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկու կոլաբորացիոնիստների հանցախմբի ներկայացուցիչները արդեն քանի օր է` իրար հերթ չտալով, սգում են թուրքի ցավը: Այն նույն թուրքի ցավն են կիսում, ով ցեղասպանել ու շարունակում է ցեղասպանել հայ ժողովրդին:
Քաոս, թշնամանք, ատելություն, մահ տարածողները թշնամու մահն են սգում:
Քառապատկված Եռաբլուրում իրենց զավակների` մեր հերոսների սգացող ծնողներին բռնության ու անարգանքի ենթարկողները այդ հերոսների դահիճների վիշտն են կիսում ու սգում:
Դահիճը` «բարեկամ»:
Արյունակիցդ` թշնամի:
Սա է ՀՀ իշխանությունը օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի կարգախոսը:
Երբ ասում են, որ «խաղաղության օրակարգ»-ին այլընտրանք չկա, իրականում նկատի ունեն, որ թուրք-ադրբեջանական ցեղասպանական օրակարգին այլընտրանք չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը