13 10 2022

Գիտես, չէ՞, որ այս քայլարածների համույթից կարելի է ազատվել միայն մի դեպքում, երբ ազատվենք էն մեկից... Ռուբեն Հակոբյան

Գիտես, չէ՞, որ այս քայլարածների համույթից կարելի է ազատվել միայն մի դեպքում, երբ ազատվենք էն մեկից... Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լաո, մի՛ մեղադրի...
Լաո՛, քայլարածների համույթին մի մեղադրի... Նրանք ԱԺ են հայտնվել պատահականորեն եւ, գիտես, բացառապես մեկի շնորհիվ։ Օժիտի կարգավիճակով մեկին կինն է իր հետ բերել, մյուսներից ոմանք օգտվել են քավոր-աներձագային կարգավիճակից, մի զգալի հատված էլ՝ դրսի գրանտներց օգտվող ու պետության հիմքերը քայքայող պարազիտներ են եղել, մի քանիսն էլ առաջին անգամ Աշխատանքային գրքույկի երես տեսել են ԱԺ հայտնվելուց...
Իսկ, ահա, ակվարիումում անթերի պորտապար պարող ԱԺ նախագահը նաեւ ունեցել է բավականին շահութաբեր բիզնես՝ գործարարների մոտ հայտավորված է եղել որպես առաքիչ՝ իշխող թիմի ներկայացուցիչներին տարբեր առիթներով նվերներ փոխանցելու համար։ Եւ ասում են, որ այս ժպտերեսիկին վատ չի վաձատրել։
(Ականջդ կանչի Աշոտյան Արմեն)։
Լա՛ո, բայց գիտես, չէ՞, որ այս քայլարածների համույթից կարելի է ազատվել միայն մի դեպքում, երբ ազատվենք էն մեկից...
Ցավոք, քեզ արթնացրեցինք եւ թողեցինք, որ անքնությամբ տառապես...
Կներես, Լաո...
Խոստանում եմ առաջիկայում հանդիպել եւ քեզ հետ, Լաո, միասին քննարկել ստեղծված իրավիճակը։ Որ խելք-խելքի տանք, կարծում եմ, քո անքնության դեմ մի դարման կգտնենք։
Մինչ հանդիպում, Լաո՛...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ