05 10 2022

Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել․ նախկին ՔՊ-ական

Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել․ նախկին ՔՊ-ական

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։ Սուտը առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են 《Արցախն Ադրբեջանի մաս》 մի պարզ հարցով հերքվում է։ Եթե նախկինները դա էին բանակցում, ինչու՞ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման, չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, ինչու՞ Հեյդար Ալիևը չստորագրեց 2001 թ. Քի Վեսթը կամ Իլհամ Ալիևը` 2011 թ. Կազանը, ինչու՞ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած 《կապիտուլացիան》։ Որքա՞ն կարելի է հակատրամաբանական պնդումներ անել, վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որևէ թուղթ ստորագրելու, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Միշտ իմացեք, Արցախից հրաժարվողը հրաժարվելու է հայկական պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ