04 10 2022

Ես չեմ ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ. Հովիկ Աղազարյան



Ադրբեջանի պահանջներն ինձ համար անընդունելի են: Այսպես արձագանքեց Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված հոդվածին, որտեղ ներկայացված էին այն հինգ կետերը, որոնք Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին:

ՔՊ-ական պատգամավորը նշում է, որ ծանոթ չէ Ադրբեջանի հինգ կետերից
բաղկացած առաջարկի փաստաթղթին:

«Կարծում եմ պետք է Արցախի ժողովուրդը մերժի նմանատիպ լուծումը: Զինված ուժերի չլինելը ևս ինձ համար անընդունելի է, բայց այդ բոլոր հարցերով պետք է զբաղվի Արցախի իշխանությունը»,-ասաց Աղազարյանը:

Հարցին՝ դուք չէի՞ք ասում, որ Արցախը Հայաստան է և վերջ, Աղազարյանն ասաց՝ «Ես նման բան չեմ ասել»:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ