03 10 2022

Ով կարծում է, թե սուգն իր տուն չի մտնելու չարաչար սխալվում է․ Րաֆֆի Հովհաննիսյան



«Ադրբեջանի ագրեսիան շարունակվող քաղաքականույթուն է, իսկ դրա մեղսակիցը Նիկոլ Փաշինյանն է․ Փաշինյանը մեղսակից է ուղղակի»,-այս մասին Yerevan.Today-ի հետ  զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Վերջին շրջանում մասնկացում ենք տղաների հուղարկավորությանը, որոնք  կենսագրություն ունեն, անուններ ունեն , ողնաշար ունեն․․․ Այս իշխանությունը, դե ֆակտո  երդմնադրուժ ղեկավարով հանդերձ, որևէ  իրավական , քաղաքական, բարոյական հիմք չունի   ներկայանալու միջազգային հանրությանը  և ինչ-որ պահանջներ  ներկայացնելու»,-ասաց մեր զրուցակիցը։

«Հայաստանի ղեկավարը նրա համար է, որ ներկայացնի Հայաստանի իրավունքը, Հայաստանի շահը, ոչ թե  մեզ բացտրի, թե՝ այս կամ այն երկիրն ինչու չի արձագանքում։ Մեզ պետք չեն օտարերկրյա դեսպաններ, որ մեր ամբիոններից ներկայացնեն թշնամու շահը»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպմանն անդրադառնալով, նախկին արտգործնախարարն ասաց, որ սպասում և ակնկալիք չունի․ «Այս վիճակով, այս աթոռակալով  մեր պատմագրությունն արդեն ավարտին է մոտենում։  Եթե նման հանդիպում կայանա, ուրեմն նույն կողմի  ընդհանուր շահը ներկայացնող  հանդիպում է լինելու․․․ Եթե չհամախմբվենք մեզ սպասվում է այն պայմանները, որ  օտար երկրները փորձեցին պարտադրել  101 տարի առաջ։  Այլ կերպ ասած՝  մեզ սպասվումէ  փոքրացված Երևանյան հանրապետութուն՝ իջեցված դրոշակով , անարժան, անպատիվ կյանք, զոհեր, շարունակվող պատերազմ ՝ անկախ նրանցից  խաղաղություն է կոչվում, թե՝ չէ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ