03 10 2022

Այդ քարտեզներով ՀՀ զգալի մասը չի ներառվում. խոսքը Տավուշի, Սյունիքի, Գեղարքունի մասին է. Ադիբեկյան



Եթե տեսաերիզներ չկան, դա դեռ չի նշանակում, որ սա եզակի դեպք է, նրանք միշտ են այդ կերպ վարվել, և շարունակելու են յուրաքանչյուր հայի նկատմամբ: Yerevan.Today-ի հետ հարցազրույցում այս տեսակետը հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով թշնամու կողմից տարածված տեսանյութին, որտեղ հայ ռազմագերիններին գնդակահարում են:

Փորձագետը վստահ է, որ չպետք է Հայաստանը սպասի միջազգային հանրության արձագանքին, այլ պետք է կոնկրետ պատասխան միջոցների դիմի: 

«Սա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցին հնարավորություն ունի, քանի դեռ թշնամու ձեռքը հասնում է հայի կոկորդին: Սա Հաագայի թեմա է, ՀՀ-ն պետք է դիմի միջազգային դատարան: Կարևոր հարց կա՝ միջազգային դատարանը գործը հետ է գցելու տասնյակ տարիներ, որովհետև հիմա միջազգային հանրությունն Արդբեջանից ստանալու բան ունի՝ կոնկրետ դա էներգառեսուրսներն են: Նրանց համար շատ ավելի նախընտրելի է իրենց միջին վիճակագրական քաղաքացու ձմեռվա չմրսելը և ձեթ ունենալը, քան՝ անհայտ սարերում կորած հայի կյանքը:  Եվ բնական է՝ հիմա նրանք Ադրբեջանի դուդուկի տակ են պարելու»,- ասաց Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքի հրապարակմանը, որտեղ գաղտնազերծվել է Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը, մեր զրուցակիցը նկատում է.

«Այդ քարտեզներով Հայաստանի զգալի մասը չի ներառվում: Խոսքը գնում է Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մասին: Ադրբեջանիցները հետ քաշման միտք չունեն, առաջ շարժվելու միտք ունեն: Ալիևը ուզում է Հայաստան գոյություն չունենա: Սա շատ պարզ և հստակ անթաքույց ծրագիր է, որը մարդն իրականացնում է ՀՀ իշխանությունների հանդուրժող կեցվածքի ներքո: Նրանք ցանկանում են ամբողջ Սյունիքը, որն անվանում են Արևմտյան Զանգեզուր, որը նրանք օտարելու են: Իրենց ասած 1920 թվականի քարտեզում Սյունիքի զգալի հատվածը հայկական չէ: Սարսափելին այն է, որ հայկական կողմը ոչինչ չի անում դիմադրելու այդ ագրեսիային: Այս իշխանությունները ոնց դավաճանեցին արցախահայությանը, նույն կերպ դավաճանելու են սյունեցիներին»:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ