03 10 2022

Ձեզ հետ պայմանավորվածություններ չեն պահվում, իսկ գինը շատ թանկ է, այս անգամ՝ 17 հայ զինվորի կյանք. սահմանադրագետ

Ձեզ հետ պայմանավորվածություններ չեն պահվում, իսկ գինը շատ թանկ է, այս անգամ՝ 17 հայ զինվորի կյանք. սահմանադրագետ

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառմանը, նշում է.

««Բոլորը մեղավոր են…»

Այս հայտարարությունը հերթական հիմնավոր փաստարկ է, որ գործող ուժը լուրջ չի ընկալվում թե՛ միջազգային հանրության, թե՛, առավել ևս, թշնամու կողմից։

և, Հայաստանի Հանրապետությանն այս օրհասական վիճակի հասցրած ու ծաղրի առարկա դարձրած ուժի օրոք, մեր՝ հայերիս համար, որևէ դրական ելքն անիրատեսական պատրանք է։

Ձեզ հետ պայմանավորվածություններ չեն պահվում, իսկ գինը շատ թանկ է, այս անգամ՝ 17 հայ զինվորի կյանք։

Մի քիչ արժանապատվություն ու հայրենասիրություն ունեցող մարդ արդեն հրաժարականի դիմում ներկայացրած կլիներ։

Ձեր քաշին անհամապատաասխան ծանրաձողի եք մոտեցել, ԱՐԴԵՆ վաղուց…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ