03 10 2022

Մինչև սեպտեմբերի 30–ն պետք է ազատ արձակվեր 17 ռազմագերի. Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը․ ԱԽ քարտուղար

Մինչև սեպտեմբերի 30–ն պետք է ազատ արձակվեր 17 ռազմագերի. Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը․ ԱԽ քարտուղար

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը;

«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ