03 10 2022

Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին. Zham.am

Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին. Zham.am

Zham.am-ը գրում է.

«Գրեթե բոլորի համար է պարզ, որ հայ գերիների դաժան սպանությունների տեսանյութի հրապարակման որոշումը  իրականացվել է ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանն իր այդ քայլով նպատակ է ունեցել հայ հանրությանը դնել  Casus belli վիճակի մեջ: Այսինքն իր այդ քայլով, նա նպատակ էր հետապնդում վիժեցնել բոլոր տեսակի բանակցությունները, որպեսզի դրանից հետո հայտարարեր, որ քանի որ բանակցությունները դադարել են,  նա իրավունք է ստանում շարունակել իր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ: Հիշենք, որ երեկ կայացավ Հայստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի վիժեցման հավանականությունը շատ մեծ էր: Ընդ որում հայկական կողմը հայտնվել էր բարդ վիճակում: Հրաժարվել այդ հանդիպումից, նշանակում էր առիթ տալ Ադրբեջանին նոր  ռազմական գործողություններ իրականացնելու համար, իսկ բուն այդ հանդիպումն այդ վայրագությունների տեսանյութի ֆոնին, ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանին:

Դրսում, փաստացի, նկատում են, որ հայկական կողմը ոչ թե ուզում է պայմանավորվել Ադրբեջանի հետ, այլ մուրում է խաղաղությունը Բաքվից: Հասկանալի է, որ այդ ֆոնին, Ադրբեջանի ակցիաները դիվանագիտական հարթակում շեշտակիորեն մեծանում են:

Երբ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ գոյություն չունի այս պահին, նա այս հարցում ճիշտ է ասում: Փաշինյանի նման ղեկավարի պարագայում, ինչի՞ պիտի Ադրբեջանը շտապի: Այդպիսի «նվերը» եզակի է լինում և Իլհամ Ալիևը փորձում է մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից, մինչև հայերը ուշքի չգան և փոխեն երկրի ներքին դասավորությունները:

Նույն վիճակն էր 1993-ին Ադրբեջանում, երբ այդ երկրի ղեկավարը իրենց «Փաշինյանն էր»՝ Աբուլֆազ Էլչիբեյը: Պարզապես հայկական կողմը չկարողացավ լիարժեքորեն օգտվել այն ժամանակվա բարենպաստ վիճակից երկու պատճառով: Նախ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարը Տեր-Պետրոսյանն էր, իսկ Ադրբեջանում էլ Էլչիբեյին, պարտությունից հետո անմիջապես փոխեցին և երկրի ղեկավար դարձավ փորցառու Հեյդար Ալիևը:

Դրա համար էլ, այն ժամանակ Հայաստանը չկարողացավ Բաքվին պարտադրել խաղաղ պայմանագիր սեփական օրակարգով: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս արտահայտած գնահատականը Ալիևի ոչ գթասիրտ լինելու մասին, ամբողջովին բացահայտում է, թե ինչու մեզ այն ժամանակ չհաջողվեց ավարտել պատերազմը նոր պայմանագրով:

Մինչդեռ այսօր, Ալիևը փորձում է շոշափել, թե ինչքան կարող է զիջել հայկական կողմը, և տեսնելով Փաշինյանի մանկամտության աստիճանը հասկանում է, որ այս գործընթացի «հատակին» դեռ չի հասել:

Եվ զանազան կազուս-բելիների ձևով փորձում է հրահրել նոր պատերազմ, որպեսզի հասնի իր բոլոր նպատակներին: Իսկ թե ո՞րն է իր վերջնական նպատակը, նույնիսկ Փաշինյանն է հասկացել, բայց իր համար դա արդեն շատ ուշ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ