30 09 2022

Սա ճակատամարտ է պատմական Ռուսաստանի համար․ Պուտին

Սա ճակատամարտ է պատմական Ռուսաստանի համար․ Պուտին

Այժմ մենք պայքարում ենք այն բանի համար, որ հնարավոր չլինի ոչնչացնել ՌԴ մշակույթը պատմությունը, աա մեծ պատմական Ռուսաստանի համար մարտադաշտ է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սա մարտադաշտ է մեր ժողովրդի, մեծ պատմական Ռուսաստանի, ապագա սերունդների, մեր երեխաների, թոռների ու ծոռների համար։ Մենք պետք է պաշտպանենք նրանց ստրկությունից, հրեշավոր փորձարկումներից (Արևմուտքի –խմբ․), որոնք ուղղված են նրանց գիտակցությունը և հոգիները խեղաթյուրելուն։

Այսօր մենք պայքարում ենք, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր լեզուն, մեր մշակույթը կարելի է վերցնել և ջնջել պատմության էջերից» - ասել Է Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։

Հիշեցնենք՝ Կրեմլի Գեորգևյան պալատում տեղի ունեցավ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների՝ Ռուսաստանին միանալու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ