30 09 2022

Կոնսոլիդացիայի կոչը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի կարևոր մեսիջներից է․ Էդիկ Անդրեասյան



«Փաշինյանի հեռանալն  ինձ համար բոլորովին այլ իմաստ ունի․  նրա հեռանալն  ինձ համար նույնացվում է՝ Հայաստանի կողմից բանակցողի փոփոխության հետ։ Կփոփոխվի բանակցողը, ուրեմն  հնարավոր կդառնան այլ  լուծումներ, այլ բանակցություններ կսկսվեն արդեն  միջազգային խաղաղցողներ հետ և  ինչ-որ բան կկարողանանք փոխել  այս իրավիճակում, դա կլինի ինձ համար գլխավորը։ Իսկ,  թե՝  ինչ տեղի կունենա Փաշինյանի հետ, ինչ միջանցքով կհեռանա, կճողոպրի կարևոր չէ»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը։ 

«Փրկվելուց հետո չեմ կարծում,  որ Փաշինյանը շատ ավելի հեշտ կամ հանգիստ կյանք է ունենալու, որովհետև այս ամենը,  ինչ ինքը իրականացրեց  իր անխոհեմ քաղաքականությամբ , կարճատեսությամբ  այլ տերմիններ չեմ ուզում օգտագործել, թեև եղել են շատ ավելի խիստ գնահատականներ նրա վարքագծին, էս ամենը նրան հանգիստ չի տալու ամեն դեպքում»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում հնչեցրած կոնսոլիդացիայի կոչին Էդիկ Անդրեասյանն ասաց․ «Կոնսոլիդացիայի կոչը Ռոբերտ Քոչարյանի մամուլիս ասուլիսի կարևոր մեսիջներից է , խնդիրն այստեղ ուղղակի իշանափոխությունը չէ ․ Քոչարյանը շատ ճիշտ է, երբ  չի տալիս   թեկնածուների  անունները, թեև վստահ եմ, որ նա անգիր գիտի իր տեսադաշտում այդ մարդկանց։ Իսկական համախմբումը կլինի այն բանից հետո, երբ նախագահները  կգան վերջնական եզրակացության»,-նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ