30 09 2022

Մարուքյանը պնդում է, որ Ադրբեջանի արածը պատերազմ չէ

Մարուքյանը պնդում է, որ Ադրբեջանի արածը պատերազմ չէ

Միջազգային իրավունքում «պատերազմ» բառը շրջանառությունից դուրս է եկել դեռեւս 1970-ական թվականներից։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա պարզաբանեց,  որ միջազգային իրավունքում կա «ագրեսիայի հանցագործություն» տերմինը։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ մի երկրի զինված ուժերը հարձակվում են մեկ այլ երկրի ինքնիշխան տարածքի վրա եւ գրավում այն։

«Սա կոչվում է ագրեսիա կամ մարտական գործողություն։  Բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների կողմից պատերազմ բառի կիրառումը պրոֆեսիոնալիզմի հարց է»,-հավելեց Մարքույանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց հետեւել այն մարդկանց վերլուծություններին, որոնք գործից հասկանում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ