28 09 2022

Այն թուղթը, որը Լևոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել. Ռոբերտ Քոչարյան



Այն թուղթը, որ ինքը (Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյան, խմբ.) իր հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել և այդպիսի բան մեզ չի ներկայացվել: Չի եղել: Ուղղակի նա այդ բովանդակությունը փորձել է որպես տեսակետ մեզ արտահայտել, բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություններ: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով նախագահների և Վեհափառի հանդիպմանը և Առաջն նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի առաջարկին:

«Քանի որ տարաձայնությունը երևաց, որ բավական խորն է, ուղղակի միանգամից առաջարկ եղավ մի հայտարարություն անել, որը դուռ բաց կպահի այդ ֆորմատի աշխատանքի շարունակության համար: Մենք երկու հայատարություններ չենք դրել, սա է իրականությունը և կներեք չեմ կարող մանրամասների մասին խոսել»,-ասաց Երկրորդ նախագահը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ