27 09 2022

Ուզում են զսպել մեզ. «Զորավոր համայնք»-ի շտաբի ղեկավարը՝ թիմակիցների կալանավորման մասին

Ուզում են զսպել մեզ. «Զորավոր համայնք»-ի շտաբի ղեկավարը՝ թիմակիցների կալանավորման մասին

Մեկ անձի ցուցմունքի հիման վրա կալանավորվել են Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը և Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանը:

«Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արամ Նիգոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց, որ այս գործելաոճով իշխանությունները փորձում են ճնշումներ գործադրել:

«Ասում են՝ իբր թե Ներքին Կարմիրաղբյուր վարչական ղեկավարն ու Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը մանկապարտեզի վարիչի նկատմամաբ ճնշում են գործադրել, բայց նման բան գոյություն չունի: Ուղղակի սրանով ուզում են զսպել մեզ, ուրիշ բան չկա: Ժողովուրդը մեզ է ընտրել, բայց իշխանությունն իրենց ձեռքում է, մեր ձեռքում ի՞նչ է եղել, որ ճնշեինք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ