24 09 2022

Ով ընտրում է ՔՊ-ին, միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին. Տիգրան Աբրահամյան

Ով ընտրում է ՔՊ-ին, միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Սեպտեմբերի 25-ին, մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են։

Արդյո՞ք գիտակցում են ՔՊ ցուցակներում ընդգրկվածները, նրանց պոտենցիալ ընտրողները, որ նույնիսկ ՏԻՄ մակարդակով մասնակցություն ապահովելով, ՔՊ ընտրելով ընտրում են հայրենիքի կորուստը, նոր մարդկային և տարածքային կորուստները, դեռ չեմ խոսում պատասխանատվություն կիսելու մասին։

Անկեղծ ասած հարցադրումս հռետորական է, պատասխանն էլ առանձնապես արդեն կարևոր չէ։
Հատկապես գյուղական համայնքներում շատ եմ լսում, որ շատերն ասում են՝ դե համայնքի ղեկավար, ավագանի պետք է դառնայի՝ ստիպված դրանց ցուցակով դրեցի, տո էլ հայհոյում են, տո էլ ինչ ասես չեն ասում արդարացնելու իրենց առաջադրումները։

Վերջին անգամ ու շատ հստակ ուզում եմ ասել՝ իշխանության ցուցակով գնալը, նրանց օգտին քվեարկելը նշանակում է պատասխանատվություն ՔՊ-ի բոլոր արածների ու չարածների, երկիրն այս ծայրաստիճան վտանգավոր կետին հասցնելու համար։

Ով ընտրում է ՔՊ՝ նրանց ցուցակներում ընդգրկվելու կամ ընտրելու ձևով, նշանակում է, որ միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններին ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք.

1 թեկնածու 2 համայնքում - Ջրվեժ, Ճամբարակ.

2 թեկնածու 3 համայնքում - Տաշիր, Ակունք, Արենի.

3 թեկնածու 7 համայնքում - Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ

4 թեկնածու 3 համայնքում - Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան.

5 թեկնածու 1 համայնքում - Թալին.

7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան:

ՔՊ-ն թեկնածուներ է առաջադրել բոլոր համայնքներում «Ապագա կա» կարգախոսով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ