19 09 2022

«Ջերմուկից» Ջերմուկ Հայաստան. Անդրանիկ Թևանյան

«Ջերմուկից» Ջերմուկ Հայաստան. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ջերմուկից» Ջերմուկ Հայաստան

Հայաստանի անկախացման առաջին օրերին ոմանք մեզ համոզում էին, որ հայերը կարող են «Ջերմուկ» հանքային ջուրը (նաև՝ մոլիբդենը) վաճառել ու լավ ապրել։

Հետագա տարիները ցույց տվեցին, որ «Ջերմուկն», իրոք, լավ վաճառվում է, բայց դրա արդյունքում լավ են ապրում ոչ թե հայերը, այլ մի քանի հոգի։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ  Ջերմուկն ադրբեջանցիների կողմից հարձակման է ենթարկվել ու վերածվել ուրվական քաղաքի այն փուլում, երբ «Ջերմուկում ապագա կա» կարգախոսի ներքո քաղաքապետ է դարձել քաղաքական ճամբարափոխություն իրականացրած «Ջերմուկ» վաճառողի ընտանիքի անդամը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ