13 09 2022

Այս տականքը լրիվ Ալիևի եղբայրն է․ Նրանք լրիվ իրար հետ համագործակցելով մեր երեխեքին տանում են գերեզման. զոհվածի հարազատ



44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն արդեն մի քանի ժամ է՝ Ազգային ժողովի շենքի մոտ են, շարունակում են բողոքի ակցիան, պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

«Այն պատերազմը, որը սկսել է Ադրբեջանը, կանխամտածված է Նիկոլի կողմից, բայց Ալիևի կողմից նախաձեռնված։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը արել է ամեն ինչ ու հավաստիացրել, որ որևէ կերպ չի կարելի ստորագրել այդ պայմանագիրը։ Արտակարգ հասկանալով, որ ռուսները ուրբաթ օրվանից ստեղ ուղարկել են մարդկանց, որոնք պիտի օգնեն, որ մենք հրաժարվենք այդ պայմանագրից, այդ անձնավորությունը երեկ երեկոյան ստեղծեց այս պատերազմական վիճակը»,- այս մասին քիչ առաջ իր ելույթում հայտարարեց ծնողներից մեկը։

«Այս տականքը լրիվ Ալիևի եղբայրն է։ Նրանք լրիվ իրար հետ համագործակցելով մեր երեխեքին տանում են գերեզման։ Մենք մեկ օր առաջ պիտի ազատվենք այս դավաճան իշխանություններից, իսկ մենք այլ տարբերակ չունենք էլ»,- հավելեց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ