13 09 2022

Հայտարարության նախագիծը, որը ներկայացված է, ամբողջական չէ․ Արծվիկ Մինասյան



«Հայտարարության նախագիծը, որը ներկայացված է,  ամբողջական չէ, անկատար է , դրանից ելնելով է, որ մեք առաջարկել ենք  ոչ մեծ ծավալի, բայց՝  4 հիմնական կետեր ՝ որպես կարևորագույն ուղերձ  ոչ միայն միջազգային հանրությանը , նաև՝ մեր քաղաքացիներին»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝  ԱԺ իր ելույթում։  Ներկայացնելով 4 կետերը, որոնք մերժվել են , Արծվիկ Մինասյանը նշեց․

« 1) Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։

2) Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։

3) Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։

4) Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում։

Այս առաջարկների նպատակը նաև եղել է այն, որպեսզի հնարավոր լինի վերակառուցել վարվող քաղաքականությունը , չէ՞ որ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը խաղաղությունն է  և այդ սկզբունքին հետամուտ լինելու համար չափազանց կարևոր է արձանագրել, որ Հայաստանի քաղաքականությունը , ի դեմս Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի, ձախողվում է և դրանով պայմանավորված  այս կոնտեքստը  հայտարարության մեջ կարևոր ուղերձ էր պարունակում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ