26 12 2016

Արտաքին քաղաքականության ձախողված ու հաջողված ուղղությունները



Որո՞նք էին 2016 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները: Ղարաբաղյան խնդիրը շարունակեց մնալ գերակա նաև 2016-ին: Ավելին, ապրիլյան չորսօրյա պատերազմը հարցն էլ ավելի սրեց: Դրան հաջորդած ամիսներին Հայաստանը փորձեց դիմակայել զիջումների գնալու աննախադեպ ճնշման: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց, Սիրիայի և հատկապես՝ Հալեպի հայությանը օժանդակելու ոչ ամբողջական ծրագրեր, եվրոպական ուղղությամբ ինտեգրման դանդաղում, ԵՏՄ և ՀԱՊԿ կառույցներից որոշակի հիասթափություն, հարևան Իրանի հետ նոր՝ ավելի սերտ հարաբերությունների հնարավորություն: Այս և բազմաթիվ այլ հարցերի մասին է 2016 Արտաքին քաղաքականություն ամփոփիչ հաղորդումը:

Ընտրել ենք հետևյալ թեմաները՝

  • Ռուս-թուրքական հարբերությունների աննախադեպ լարում, և դրա ազդեցությունը Հայաստանի վրա:
  • Ապրիլյան պատերազմ
  • Ղարաբաղյան խնդրի բակացային գործընթաց. Ճնշումներ Հայաստանի վրա
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր ընթացք
  • Հռոմի պապի այցը Հայաստան
  • Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը և Հայաստանը
  • Անհաջող հեղաշրջման փորձ Թուրքիայում և զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավում
  • Սիրիական թնջուկ և հայությանը սպառնացող վտանգներ Հալեպում
  • «Արևելյան գործընկերության» և առհասարակ՝ եվրոպական ինտեգրման գործընթացի դանդաղում
  • Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում, և այդ երկրի հետ ավելի սերտ հարաբերությունների հնարավորություն

 

Հայաստանի ներքին իրավիճակին վերաբերող ամփոփիչ հաղորդումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

Հայաստանի տնտեսական իրավիճակին վերաբերող ամփոփիչ հաղորդումը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ