02 09 2022

Մեզ համար դավաճանը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը. Զոհված զինծառայողի հայր



Այսօրվա խորհուրդն ինձ համար կրկնակի է, քանի որ Արցախի անկախության համար երկու սերունդ իր կյանքը զոհել է։ Առաջին սերունդն իմ ընկերներն էին՝ 1990-ականներին մեկ րոպե անգամ չմտածելով գնացել ու իրենք կյանքի գնով պահել են այն անկախությունը, որը ձեռք էր բերվել միայն թղթի վրա։ Թվում էր, թե 30 տարիներին արդեն անկախությունն ամրապնդվել էր, մեկ էլ 2018 թվականը եկավ ու ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Անկախության գլխին մեծ ամպեր կուտակվեցին, 2020 թվականին հրահրվեց այս պատերազմը։ Արհեստական սարքած պատերազմ էր։ Այս անգամ Արցախը պահելու համար մարտի դաշտ գնացեին մեր տղաները և իրենց կյանքի գնով պահեցին այդ անկախությունը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Նա նշեց, որ հիմա մեզանից է կախված այս անկախությունը կարող են պահել, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ