24 08 2022
90 մլն Ալեն Սիմոնյանի մեքենայի համար, 21 մլն՝ Արայիկ Հարույթյունյանի վերելակի, 1900 դրամ՝ թոշակառուներին
Կառավարության նիստում հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան: Այսպես նվազագույն կենսաթոշակի չափը կկազմի 30 500 դրամ 28 600 դրամի փոխարեն: Այսինքն կավելանա 1900 դրամով, մոտ 7 տոկոսով:
Թե ինչ կարող է փոխել այդ գումարը թոշակառուի կյանքում, դժվար է ասել, բայց այստեղ նաև այլ հարց է առաջանում, արդյոք կառավարությունը գումար չուներ ավելի շատ բարձրացում անելու համար: Այս հարցին պատասխանելու համար եկեք վերհիշենք վերջին շրջանում կառավարության արած որոշ հատկացումներ:
- Կառավարությունը 90 մլն դրամ հատկացերց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք բերելու համար:
- Կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակի փոխարեն նորը գնելու համար:
- Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել:
- Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար: Կառավարությունը ՊԵԿ-ին 229.9 մլն դրամ հատկացրեց համակարգիչ ձեռք բերելու համար:
- Կառավարությունը Գառնու տաճարի մոտ համերգի կազմակերպման համար 471 հազար դոլար է հատկացրել
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը