03 08 2022

Սա ոչ թե խաղաղության, այլ համազգային ամոթի դարաշրջան է, որը պետք է փակել մեկընդմիշտ․ Ոսկանյան

Սա ոչ թե խաղաղության, այլ համազգային ամոթի դարաշրջան է, որը պետք է փակել մեկընդմիշտ․ Ոսկանյան

Արցախում թշնամական հարձակման այս պայմաններում Հայաստանի ողջ պետական համակարգը պետք է մոբիլիզացվեր՝ կոշտ հայտարարություններ, հանդիպումներ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ, միջազգային կառույցներին ահազանգեր, ԶԼՄ-ների և պետական քարոզչության համակարգված աշխատանք և ռազմաքաղաքական բնույթի այլ անհրաժեշտ աջակցության տրամադրում։ Այս մասին Տելեգրմի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Արցախը ոչ մի պարագայում չպետք է միայնակ մնա թշնամու դեմ հանդիման, որովհետև իբր «խաղաղության դարաշրջան» կոչեցյալը կեղծ հասկացություն է, ստահոդ օրակարգ, իսկ մենք փաստացի պատերազմի մեջ ենք, ուստի թուլանալու և հերթական զիջումը թշնամուն «նվիրելու» դեպքում, հաջորդ իսկ վայրկյանից կանգնելու ենք նոր զիջման պահանջի նախաշեմին և այդպես մինչև Հայաստանի լիակատար կլանումը։

Քանի դեռ այս պարզ ճշմարտությունը փորձում ենք չտեսնել ու չընկալել և տուրք տալ կեղծ օրակարգերին, Արցախի և Հայաստանի՝ թշնամական սողացող բռնազավթումը շարունակվելու է, շարունակվելու է նաև մեր պետականության կազմաքանդումը ներսից։

Սա ոչ թե խաղաղության, այլ համազգային ամոթի դարաշրջան է, որը պետք է փակել՝ փակել մեկընդմիշտ և հավերժ՝ հենց այսօրվանից սկսելով պատրաստվել թշնամու գալիք ջախջախմանը»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ