03 08 2022

Սա փուչի՞կ էր, գործա՞րք, թե՞ որոշների հարստացման նոր տարբերակ, դուք դատեք. Լիլիթ Գալստյան

Սա փուչի՞կ էր, գործա՞րք, թե՞ որոշների հարստացման նոր տարբերակ, դուք դատեք. Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

Տեղեկատվական՝ հաճախ բուն օրակարգերի շեղելուն ուղղված տարափի մեջ կարծես սահեց-անցավ ԱՄՆ պետդեպարտամենտի Հայաստանում 2022 թ․ ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարությունը։

Իսկ այդ հայտարարությունը հատակ ասում է`

«Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, հատկապես այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատության համակարգը և օրենքի գերակայության հետ կապված հարցերը, գործող օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխանելը>>։

Սա, ըստ էության, ժողովրդավարության բաստիոնի հերթական փուչիկի պայթեցումն է, փուչիկներ, որոնցով իշխանությունն առատորեն կերակրում է ժողովրդին՝ սեփական անճարակությունն ու դիվանագիտական բոբիկությանը քողարկելով պատերազմի վախերի տակ, երկիրը տանելով վերջնական կապիտուլյացիայի։

Փուչիկների շքահանդեսում գլխավորներն, իհարկե, ժողովրդավարությունն ու անվտանգությունն են, որոնք դրսևորում են ոչ թե բանակի ամրացումով և վերականգնումով կամ պետական անկախ ինստիուտների կայացմամբ, այլ վերջինիս կազմալուծոմով և հարկատուների հաշվին ներքին նշանակության «բանակների» ձևավորմամբ։

Իսկ բոլորովին վերջերս ծանոթանում էի NDI-ի մի ուսումնասիրության, որը փաստում էր, թե Հայաստանում հանրային ընկալումներում նվազել է կոռուպցիան։

Ի դեպ, Ապօրինի ծագմամբ գույքի բռնագրավման օրենքի շրջանակներում դեռ որևէ դատավճիռ չի կայացվել։

Սա փուչի՞կ էր, գործա՞րք, թե՞ որոշների հարստացման նոր տարբերակ, դուք դատեք։

Իսկ մինչ այդ տվյալ օրենքի սահմանադրականության վիճարկման առնչությամբ ՍԴ-ն ասում է, թե պարզաբանման վերաբերյան արդեն մեկ ամիս է դիմել է Վենետիկի հանձնաժողովին, այնտեղից էլ պատասխանում են, թե չեն ստացել․․․

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ