Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել
Կեսգիշերն անց էր, երբ դաշնակցական ընկերներիս եւ Lilit Manukyanի հետ վերադարձա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից, որտեղ դիմավորում էինք ազատության մեջ հայտնված մեր սիրելի ընկերներ Արսեն Մարտոյանին եւ Գեւորգ Մուրադյանին։ Գոռ Մաթեւոսյանին մերոնց մեկ այլ խումբ դիմավորել էր Նուբարաշենի բանտի մոտ։ Գեւորգ Մուրադյանի հետ լուսանկարվելը խորհրդանշական էր։ Մեկում երկուսով ենք, Գյումրիի Կումայրի ոստիկանատան դիմաց, երբ մայիսի 14-ին նա ինքնակամ ներկայացավ իրավապահներին։ Որպեսզի թույլ չտայինք այս իշխանությունների սիրած սցենարով հերթական մասկի շոու ներկայացումը, հատուկ պատրաստությամբ ինքս էի Գեւորգին ուղեկցել Երեւանից Գյումրի, ոստիկանություն։ Հիմա էլ ինքս բանտից ուղեկցեցի արդեն ազատություն։
Մինչ տղերքի ազատ արձակման փաստաթղթաորումն էր կատարվում իրենց խցերում հանդիպեցի Տարոնին ու Գոռին Սարգսյան։ Երկուսին դատարանը մերժեց ազատ արձակման միջնորդությունը։ Հետաքրքրական պատկեր էր՝ Գեւորգն ու Գոռը ազատվում էին, բայց տխուր էին, որ իրենց հետ դուրս չեն գալու Տարոնն ու Գոռը։ Գոռն ու Տարոնը, որ մնալու էին բանտում, ուրախ էին, որ իրենց զինակից (իրական զինակից) ընկերներից երեքն ազատության մեջ էին հայտնվելու։ Միակ խնդրանքը՝ նոր գրքեր ստանալն էր։ Մասնագիտական, քաղաքագիտական, գեղարվեստական։ Լավ առիթ է ինքնակրթության ու նաեւ Տարոնի դեպքում դեռ համալսարանական կրթության համար (այլ հարց, որ ԵՊՀ ռեկտորատը մերժել է Տարոնին հնարավորության տալ միջանկյալ քննություններ հանձնել։ Բայց սա առանձին թեմա է, հետո կանդրադառնամ)։ Զրուցելու շատ բան չկար։ Մեկ է գիտեինք, թե ինչու չեն հայտնվելու առայժմ ազատության մեջ։
Գիտեին դատարանի աշխատակիցներից, մինչեւ ուղեկցող ոստիկաններ ու բանտապահներ։ Պատճառն էլ գիտեին, ու նաեւ հասկանում էին, որ սրանով մեզ չեն կարող ընկճել, նահանջի տանել։ Միայն մնում է չկայացած, հայրենադավ դիկտատորիկը հասկանա, որ անազատության մեջ պահելով Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն։ Ինձ էլ, ընտանիքիս էլ ավելի են վճռական դարձնում։ Քանի որ երեքս էլ Դաշնակցական ենք, մեր Երդման տերը ու գնում ենք առաջ։ Գոռի ասած՝ Հարսանիք լեռներումն էլ լինելու է։ Բոլոր առումներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը