29 07 2022

Այս իշխանությունները դատարանում մարդու մահ բերող են․ Արամ Վարդևանյան



Այսօր Հայաստանում կան 2000-ից ավելի անազատության մեջ գտնվող անձինք։ Պետական պաշտոնյաները հայտնում են, որ իրենցից 30-ից ավելի մոտ առկա են խռոնիկ հիվանդություններ, միայն վերջին շրջանում մենք տեսանք, որ կալանավորների, քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջությունն ինչ վիճակի հասավ։ Մենք տեսանք տարածաշրջանում աննախադեպ, ծայրահեղ ահավոր մի դեպք՝ դատարանում մարդու մահ, ապօրինի կալանավորված մարդու մահ, մենք տեսնում ենք այլ քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջական վիճակի կտրուկ վատթարացում։ Ի՞նչ փաստի մասին է սա խոսում, այս իշխանությունները կալանքը ոչ թե որպես մահակ, որպես ապօրինի ռեպրեսիվ գործիք են օգտագործում, այլ՝ մարդկանց առողջությունը քայքայելու գործիք, մարդկանց մահվան դուռ հասցնելու գործիք։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ