21 07 2022

Օրվա իշխանությանը հաջողվել է «վնգստացող դատավորների» սեփական բանակը ձևավորել. Անդրանիկ Թևանյան

Օրվա իշխանությանը հաջողվել է «վնգստացող դատավորների» սեփական բանակը ձևավորել. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստորեն, միայն Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում ստիպեց վերանայել առողջական խնդիրներ ունեցող Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի՝ կալանքի որոշումը (սրանով ևս մեկ անգամ հաստատվեց, որ օրվա իշխանությանը հաջողվել է «վնգստացող դատավորների» սեփական բանակը ձևավորել․ ասում են «ֆա՛ս», կալանավորում են, ասում են «Ֆո՛ւ», ազատ են արձակում)։ Բայց նույնիսկ այս դեպքում ճղճիմություն դրսևորեցին՝ 20 միլիոն դրամ գրավ պահանջելով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ